Տեսահսկման համակարգեր

«Իջիս» կազմակերպությունն առաջարկում է անվտանգության և վերահսկման համաշխարհային մակարդակի որակ ունեցող առաջատար լուծումներ: Շնորհիվ տեսահսկման բարձրորակ և անխափան համակարգերի` մենք աաջարկում ենք հուսալի արտադրանք` նախատեսված Ձեր և Ձեր ունեցվածքի պաշտպանման համար: Տեսահսկման համակարգերը նպաստում են գողության, վանդալիզմի և այլ հակաիրավական գործողությունների կանխարգելմանը: «Իջիս»-ն առաջարկում է իր հաճախորդներին ինչպես համալիր, այնպես նաև առանձին տեսահսկման սարքավորումներ: Մենք կատարում ենք խոշոր կազմակերպությունների, արտադրամասերի, առանձնատների, ճանապարհների և այլ տարածքների հսկման համար նախատեսված լայն սպեկտր ունեցող տեսահսկման համակարգերի նախագծում, տեղադրում, մոդերնիզացնում և սպասարկում: Մեր բարձր մասնագիտացում ունեցող թիմը պատրաստ է օգնել Ձեզ օպտիմալ սարքավորումների ընտրության հարցում: Մենք առաջարկում ենք IP, HD-SDI, AHD, HD-CVI, HD-TVI ստանդարտներով գործող տեսախցիկներ, անալոգային տեսախցիկներ և այլ արտադրանք:

Հսկիչ ազդանշանային համակարգեր

Մենք առաջարկում ենք տեսահսկման և ազդանշանային համակարգերի համաշխարհային շուկայում գործող լավագույն կազմակերպությունների արտադրանքը` նախատեսված շուրջօրյա հսկման համար: Մեր լավագույն հսկիչ համակարգերը, նախատեսված են բիզնես տարածքների շուրջօրյա մոնիտորինգի համար: Այս ասպարեզում ինտեգրված և փորձառու մասնագետների շնորհիվ մենք առաջարկում ենք լավագույն անլար ազդանշանային համակարգերն ու դրանց հեռակա կառավարման ամենաօպտիմալ լուծումները:

Մուտքի վերահսկողության համակարգեր

Մուտքի վերահսկողությունը այն մեխանիզմն է, որը ղեկավարում է կազմակերպության ֆիզիկական կամ մտավոր ակտիվները մուտքի և ելքի թույլտվության կամ արգելքի միջոցով: «Իջիս» -ն առաջարկում է Ձեզ համալիր համակարգեր, որոնք կպաշտպանեն Ձեր բիզնեսը, տարածքը, կազմակերպության ցանցերը և այլն:

Հրշեջ ազդանշանային համակարգեր

«Իջիս»-ում առաջարկում ենք բարձրորակ հրշեջ ազդանշանային համակարգեր` առաջատար արտադրողներից: Մեր բոլոր ժամանակակից լուծումներով հագեցած սարքավորումները ներառում են հրդեհի հայտնաբերում, իրականացնում են շուրջօրյա մոնիտորինգ` ապահովելով Ձեր տարածքի և ունեցվածքի պաշտպանությունը: «Իջիս» –ի մասնագիտացված թիմը իրականացնում է նախագծման, տեղադրման, և մասնագիտական սպասարկման և համակարգի պահպանման` գրպանին հասանելի և ճիշտ ժամանակին կատարված միջոցառումներ: Կրիտիկական պահին մեր մեծ ճշտությամբ գործող համակարգերը ազդարարում և կատարում են համապատասխան գործողություններ` վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Մեր կազմակերպությունը զբաղվում է անվտանգության համակարգերի վաճառքով, տեղադրմամբ, ինչպես նաև սպասարկմամբ: Մեր թիմը կցուցաբերի անհրաժեշտ օպերատիվ և պրոֆեսսիոնալ օգնություն և կկանխի յուրաքանչյուր վտանգ այն կրիտիկական պահին, երբ յուրաքանչյուր վայրկյանը որոշիչ է:

Անվտանգության և հսկողության համակարգեր

Տարհանման և անվտանգության համակարգերի ճիշտ մշակված ռազմավարությունը հսկայական կարևորություն և իրական արժեք ունի արտակարգ իրավիճակներում: Պաշտպանության բարձր հուսալիության կարելի է հասնել միայն գիտելիքների և առաջավոր տեխնոլոգիաների հմուտ և գրագետ կիրառման շնորհիվ: Հանցավորության մակարդակի բարձրացումը և հասարակական անվտանգության ապահովման մակարդակի անկումը ունեն իրենց կողմնակի ազդեցությունը արագընթաց ուրբանիզացվող համայնքներում: Նման սոցիալական պայմաններում կյանքը դառնում է ավելի անկայուն, և բարձրանում է ինքնապաշտպանության անհրաժեշտությունը: Ուրբանիզացիայի առաջխաղացումը նաև նպաստում է բազմաբնակարան և բարդ ճարտարապետական շենքերի կառուցմանը: Այս նորակառույց բարդ շենքերի բնակիչների անվտանգության ապահովումը այնպիսի արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են հրդեհները, երկրաշարժը և այլ աղետներ, օր օրի դառնում է առաջնային խնդիր: «Իջիս» -ը պատրաստ է իր ուսերին վերցնել այդ խնդիրի լուծումը և անել ամեն ինչ արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման, խնդիրների հաղթահարման համար: Մարդկանց կյանքի, շինությունների, գույքի և տեղեկատվության ճիշտ պահպանությունը ապահովում է հարմարավետ և հանգիստ կյանք:

Առաջարկ հյուրանոցների համար

«Իջիս» -ը ներկայացնում է հյուրընկալության ասպարեզում նորարարության և տեխնոլոգիայի խելամիտ համադրության հիասքանչ լուծումներ, որոնք բարձրացնում են հաճախորդների գոհունակությունը և ապահովում տվյալ հյուրանոցի բարձր կարգը: Մենք շարունակում ենք օգտագործել տեխնոլոգիաները եւ ապահովել ինչպես հյուրերի, այնպես էլ հյուրանոցի սեփականատերերի անվտանգությունը և հանգստությունը: Մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին այնպիսի բացառիկ լուծումներ, ինչպիսիք են ռադիոհաճախականության միջոցով ինքնության վերահսկման բանալիներ, այնպես էլ այլ նորաձև բանալիների մեծ տեսականի: Մեր էլեկտրաէներգիայի խնայողաբար սպառման համար նախատեսված լուծումները, թույլ են տալիս օպտիմալացնել Ձեր կենտրոնացված ջեռուցման և օդորակման համակարգի աշխատանքը, նվազեցնել էներգիայի սպառումը հյուրի սենյակից բացակայության ընթացքում և նրա վերադարձի ժամանակ վերադարձնել սենյակին այն ջերմաստիճանը, որը եղել է նրա դուրս գալու պահին: Մեր հետաքրքիր դիզայներական լուծումներով, տարատեսակ պահպանման արկղերը կապահովեն Ձեր հյուրերի ունեցվածքի անվտանգությունը: Մինի բարերի ոճային և հետաքրքիր տեսականին առաջարկում է մեծ ներքին տարածություն, անձայն և անխափան աշխատանք:

Պահպանման արկղեր և փականներ

Մենք առաջարկում ենք տարբեր ապրանքների լայն տեսականի տարբեր արտադրողներից: Վերջերս երկաթյա կահույքը դարձել է շատ պահանջված: Բարձր ամրություն ունեցող երկաթյա պահարանները ապահովում են թանկարժեք իրերի և փաստաթղթերի թաքցնելն ու պահպանումը: Մեր առցանց խանութը առաջարկում է նմանատիպ արտադրանքի այնպիսի լայն տեսականի, որտեղ յուրաքանչյուրը կարող է ընտրել իր ցանկացած մոդելը: Յուրաքանչյուր մոդել մանրակրկիտ ներկայացված է ըստ իր հատկանիշների` ամրության, որակի, արտաքին ազդակների նկատմամբ դիմացկունության և այլն: Մեր խանութում հասանելի են նաև դռներ, ամրակներ, գլանային մեխանիզմներ և այլ պարագաներ: Ապահովում ենք բարձրակարգ տեսականի և մատչելի գնային քաղաքկանություն:

Մոնիտորինգային համակարգեր

Մոնիտորինգային համակարգը բաղկացած է`

  • Մոնիտորինգի կետեր
  • Կապի և տեղեկատվության փոխանցման համակարգեր
  • Տեղեկատվության հավաքման, մշակման և կանխատեսման սերվեր
  • Ազդանշանային սերվեր
  • Համընդհանուր համակարգեր և ծրագրային ապահովություն
  • Ցուցադրման եւ ձայնային ուղեկցության սարքավորումներ

Համակարգը թույլ է տալիս իրականացնել այնպիսի պարամետրերի վերահսկողություն, ինչպիսիք են՝

  • Ճնշում (ջրի, գազի, ջեռուցման համակարգի, գոլորշու և այլն)
  • Ջերմաստիճան (օդ, ջուր, հող)
  • Ծախս (ջուր, ջրագծեր, օդ, գազ և այլն)
  • Ծանրաբեռնվածություն
  • Ծախսի առկայությունը և էներգամատակարարման որակական ցուցանիշներ
  • Ինժեներային սարքավորումների աշխատունակություն
  • Հիմքի կամ կրող կոնստրուկցիաների հնարավոր շարժում կամ փլուզում
  • Լարված իրավիճակ
  • Ջրի, ձյան պաշարներ
  • Օդի, գազի, ջրի պարունակություն
  • Ծխի չափից դուրս առկայություն